ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՐ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ. ՀԱԿԱՀԱՅ ԳՈՐԾԻՉ

Աղբիւր՝ www.yerkir.am

«Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան» (ASİMDER) նախագահ Գեոքսեն Գիւլբէյը պահանջում է  որպէս զբօսաշրջիկ  Թուրքիա եկած, սակայն վիզայի ժամկետի աւարտից յետոյ Հայաստան չվերադարձած 100 հազար փախստական հայերին արտաքսել երկրից:

«Հայաստանից մեր երկիր եկած և մի տեսակ գնալ չկարողացող` Հայաստանի 100 հազար քաղաքացիներին մեր երկրում չենք ցանկանում տեսնել: Հայաստանը, որ կանաչ անձնագիր ունեցող մեր քաղաքացիներին անւանում է լրտես և սահմանից այն կողմ չի թողնում, Թուրքիայի արևելքը ու հարաւ-արևելքը անւանում է Արևմտեան Հայաստան և աջակցում Թուրքիայի դեմ քայլերին, նրա այդ քաղաքացիները պետք է անմիջապէս լքեն մեր երկիրը: Սիոնիստ կայսերապաշտները և նրանց աջակիցները մշտապէս օրակարգ են բերում սիրիացի  փախստականներին, ինչո՞ւ այս փախստական հայերի հարցը չեն բերում օրակարգ»,- ասել է նա:

Գիւլբէյը մեջբերել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի` մի քանի տարի առաջ արած, բայց յաճախակի կրկնւող այն սպառնալիքներին, թէ անհրաժեշտութեան դէպքում կարող են հայերին արտաքսել, և այդ դէպքում Հայաստանը կունենայ տնտեսական լուրջ խնդիրներ:

 
 

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ