ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹԻՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՅԱՅՏՆՒԵԼ Է ՄԵՋԼԻՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկել քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:

Ըստ Hurriyet-ի` 8 պատգամաւորի անձեռնմխելիութիւնից զրկելու մասին միջնորդութիւն է ներկայացւել խորհրդարան:

Խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատութեան յանձնաժողովի հաստատումից յետոյ միջնորդութիւնը կուղղւի արդարադատութեան նախարարութիւն` վերջնական հաստատման համար:

Յայտնի է, որ 8 պատգամաւորներից 6-ը քրդամէտ կուսակցութեանն են անդամակցում: Նրանց թւում է նաեւ կուսակցութեան համանախագահ Փերւին Բուլդանը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ