ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐԵԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՎԱՐՇԱՒԱՅՈՒՄ ԲԱՑՒԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkir.am

Դեկտեմբերի առաջին օրերին Վարշաւայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինին նւիրւած ժամանակաւոր ցուցադրութիւն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամութեամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիւում պահւող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրեանի հազւագիւտ լուսանկարը:

1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրեանի եւ կնոջ` Անահիտ Թաթիկեանի արւած այս լուսանկարը 2009-ին ՀՑԹԻ-ին նւիրաբերել է ամերիկաբնակ Լեւոն Սարեանը:

Վարշաւայի ցուցադրութիւնում Թեհլիրեանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայէլ Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանութիւն» եզրի շրջանառութեան մէջ դնելու նախապատմութիւնը:

Դեռևս պատանի հասակում Ռաֆայէլ Լեմկինին ցնցել է 1915 թ. Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը: 21 տարեկանում, երբ նա լեզւաբանութիւն էր ուսումնասիրում Լւովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրեանի կողմից Բեռլինում Օսմանեան կայսրութեան Ներքին գործերի նախկին նախարար Թալէաթ փաշայի սպանութեան մասին: Հայոց ցեղասպանութիւնն իրագործած թուրք ոճրագործների անպատիժ մնալու հանգամանքը մտահոգում է Լեմկինին, նա տեղեկանում է նաեւ՝ չկայ որեւէ օրէնք, որով թուրք յանցագործներին հնարաւոր կը լինի յանձնել արդարադատութեանը: Սողոմոն Թեհլիրեանի գործը Ռաֆայէլ Լեմկինի համար հիմք է հանդիսանում յետաքննելու համար այն պարադոքսը, թէ ինչպէս Ս. Թեհլիրեանը կարող էր մեղադրւել մարդասպանութեան համար, այն դէպքում, երբ սպանւածը` Թալէաթը աւելի քան մէկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը յաջողութեամբ իրագործելուց յետոյ, կարողացել էր խուսափել պատասխանատւութիւնից:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ