Աղբիւր՝ www.yerkir.am

Այս տարւայ Երջանկութեան համաշխարհային զեկոյցում Թուրքիան, նախորդ տարւայ համեմատ, 5 հորիզոնականով զիջել է իր դիրքերը` 156 երկրների շարքում, ըստ բնակչութեան երջանկութեան չափանիշի, զբաղեցնելով 74-րդ տեղը:
Ըստ Demokrathaber-ի` առաջին տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան, երկրորդը`Նորւեգիան, երրորդը՝ Դանիան, որին յաջորդում են Իսլանդիան, Շւէյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շւեդիան, Աւստրալիան։

Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Վրաստանը՝ 128-րդ, Հայաստանը՝ 129-րդ: