Աղբիւր՝ www.yerkir.am

Արցախի նախագահ Բակօ Սահակեանի արտասահմանեան այցերը շարունակում են դժգոհութիւն առաջացնել Բաքւում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արդէն  բողոքի նոտա է յղել Ֆրանսիային` կապւած Բակօ Սահակեանի այցի հետ: Այս անգամ էլ երկրի ԱԳՆ-ին դուր չի եկել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը վիզա է տրամադրել Բակօ Սահակեանին. յայտում է Haqqin.az-ը:

«Անջատողական ռեժիմին աջակցելուն ուղղւած այս քայլերը հարցեր են առաջացնում կապւած ԱՄՆ-ի` Ադրբեջանի հանդէպ անկեղծութեան հետ»,- ասւում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրութիւնում: