ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԵԼ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Նախօրէին թուրքական յայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գէօքսել Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Այս լուրը  տեղ էր գտել նաեւ  ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից յետոյ գիշերը  կայքի  խմբագրութիւն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խօսնակը եւ խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ յայտարարութիւնը:

«Մի շարք լրատւամիջոցների հրապարակած տեղեկութիւնը, թէ Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականութեանը:  Տրապիզոնի նաւահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը  քննարկման առարկայ չէ»,- ասւած է դեսպանի յայտարարութեան մէջ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ