ԱՐԱՄ Ա-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐՒԱԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՄԷԿԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Տեղեկացրեցինք, որ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխաւորած պատւիրակութեան կազմում գտնւում է Ժնեւում, անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրուած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում:

Թեմային արձագանքել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Նա Լիբանանի նախագահ Միշել Աունին եւ վարչապետ Սաատ Հարիրիին յայտնել է, որ մերժում է ՀՅԴ Լիբանանի Կենրտօնական կոմիտէին ներկայացւած այն առաջարկը, թէ` հայ համայնքին տրուած երկու նախարարութիւններից միայն մէկը թողնել, իսկ միւսը` փոքրամասնութիւններին յատկացնել:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ