Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխաւորած պատւիրակութեան մաս կազմելով, գտնւում է Ժնեւում, անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրւած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում: Այդ մասին տեղեկացնում է Aztagdaily-ն:

«30 նախարար ունեցող կառավարութեան մէջ հայ համայնքը ներկայացւում է, ոչ աւելի, ոչ պակաս, երկու նախարարով, իսկ այս իրականութեանը հակադրւող որեւէ այլ իրականութիւն նշանակում է հայութեան իրաւունքների թիրախաւորում»,- ասել է Բագրատունին: