ԵԽԽՎ-ՈՒՄ ԿԱՆԽՒԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, որ Վեհաժողովում կանխւել է Մեծամորի ատոմակայանի գործունէութեան դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը:

Ըստ Յովհաննիսեանի` վեհաժողովի հոկտեմբերեան նստաշրջանի ընթացքում ընդունւել է «Միջուկային անվտանգութիւնը Եւրոպայում» բանաձեւը, որի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետութիւնները պէտք է իրագործեն Եւրոպայում ատոմակայանների անվտանգութեան բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողութիւնների դէպքում ռիսկերի նւազեցման համար:

«Այս բանաձեւի կապակցութեամբ ադրբեջանական պատւիրակութիւնը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունէութեան դադարեցման համար: Չստացւեց: կանխեցինք»,- գրել է Արփինէ Յովհաննիսեանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ օրակարգը յագեցած է եղել նաեւ քաղաքական խմբերում: «Այս առումով ԵԺԿ խմբում կարողացայ կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրութիւններով համազեկուցողի նշանակումը: Արդիւնքում ԵԺԿ խմբի կողմից նշանակւած նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը»,- գրառումը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ