Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի հարիւր միլիոն դոլար արժողութեամբ նախագահական օդանաւի գնմանը:

Պատգամաւորի Twitter–ի իր էջում պատմել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դէպքի մասին, երբ նա սովորական  չւերթով իրականացւող ուղևորութիւններից մէկի ժամանակ 3 ժամ սպասել է ուշացող օդանաւին։  Փայլանը յիշեցրել է նաև Մեքսիկայի նախագահի խօսքերը, թէ աղքատներ ունեցող երկրում մասնաւոր օդանաւ ունենալն ամոթ է։ 

Ակնարկելով Էրդողանին` Փայլանը գրել է. «Ամօթ չունեցող էլ կայ»: