16-ԱՄԵԱՅ ԹՈՒՐՔ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Յուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամեայ Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարութեանը և վարչապետին:  Հանրային Հեռուստաընկերութեան «Լուրեր» լրատւականին տւած հարցազրոյցում Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆան, նշել է, որ տղան պատահաբար է հատել սահմանը:

«Հայաստանի կառավարութեանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարաւոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին՝ Թուրքիա: Իր մայրը աղաչում է, որ օգնէք հետ վերադարձնեն մեր տղային: Այս անհանգիստ վիճակից նա առողջապէս վատ վիճակում է»,-նշել է տղայի հայրը: Մուստաֆա Օզմենի խօսքով, տղային տուն վերադարձնելը իրենց ընտանիքի երազանքն է:

Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախկին պատգամաւոր «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը  անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է 16-ամեայ տղային: Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառւող լուրերը,  թե Օզմենի պահման պայմանները անբաւարար են:

«Երեխայ է, ով պատահականութեամբ սահմանը խախտել էր: Հանդիպեցի նրան, տեղի ունեցաւ խօսակցութիւն, ջերմութիւն զգաց, զանգահարել էր ծնողներին ասել էր, որ իր մօտ ամէն ինչ լաւ է»,-ասել է Արագած Ախոյանը:

Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ խօսել  է համապատասխան պաշտօնեաների հետ  տղայի ճակատագրի հարցով:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ