ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՄԷՋ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ ԿԱՅ ԹԷ՝ «ՀԱՅԸ ՍՈՒՏ ՉԻ ԽՕՍՈՒՄ»

Մի աւանդական պատմութիւն յայտնում է, որ մի հայ սպանել էր մի այլազգի: Նրան ձերբակալելով՝ տարել էին Շահ Աբբասի ատեանը: 

Շահ Աբբասը հարցրել էր նրան թէ. «Դո՞ւ ես սպանել այլազգուն թէ ո՞չ». «Թէ ոչ» ասելով՝ ուզեցել էր հասկացնել նրան, որ «Ոչ» ասի: Հայը խոստովանել էր, թէ ինքն է սպանողը: Շահը հրամայել էր ազատ թողնել նրան այդ օրը, ասելով՝ թէ հարբած է: 

Հետեւեալ օրը նորից հարցաքննել էր նոյն խօսքերով եւ նա կրկին չէր ուրացել: Նորից արձակել էր նրան ասելով՝ թէ արբեցութեան թմրութիւն ունի: 

Մինչեւ հարցաքննութեան երրորդ օրը նոյն խոստովանութիւնն էր լսել այդ հայից: Եւ առաջարկել էր բողոք ներկայացնող այլազգուն թէ. «Ես ամէն մի հայի համար 1.000 թուման ծախսել եմ մինչեւ նրանց այստեղ եմ հասցրել: Վճարի՛ր 1.000 թուման եւ ես քեզ կը տամ մահապարտ հային, որ սպանես»:

Ամբաստանողը խուսափել էր արքայի առաջարկութիւնից եւ հայը անպարտ էր արձակւել: 

Մահւան արժանի այդ հայի ճշմարիտ խոստովանութիւնից մինչեւ այսօր իսկ պարսիկների մէջ աւանդութիւն կայ թէ՝ «Հայը սուտ չի խօսում»:

Աղբիւր՝

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ (ՍՊԱՀԱՆ) - Ա. հատոր/ Յարութիւն Տէր Յովհանեան

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ