ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՏՂԱՅԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայի ոստիկանութիւնն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանի համապատասխան մարմիններին՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել յուլիսին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամեայ տղային: Տեղեկութիւնը հաղորդում է «Հիւրիէթ դէյլի նիւզ»-ը:

Ումութ Ալի Օզմենն իր ընտանիքի հետ ապրում էր Կարս նահանգի Աքեաքա շրջանում, իսկ ձերբակալւել է, լրատւամիջոցի պնդմամբ, երբ նախիրը պահելուց հատել է սահմանը: «Հետաքրքրասեր երեխայ էր, եւ կարծում եմ՝ անցել է սահմանն իր ընկերների հետ գրազ գալուց յետոյ»,- Կարսի նահանգապետի խօսքն է մէջբերում լրատւականը:

Յիշեցնենք, որ հայկական կողմի հաղորդմամբ՝ ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գիւմրու սահմանապահ ջոկատի տեղամասում ինժեներա-տեխնիկական միջոցները յաղթահարելու փորձի ժամանակ: Իսկ սահմանախախտի մօտ յայտնաբերւել է բջջային հեռախօս, որի մէջ եղել է պետական սահմանի ինժեներական կառոյցների եւ պատնէշների լուսանկարներ եւ տեսանիւթեր: «Հիւրիէթ դէյլի նիւզ»-ը յայտնում է, որ հայկական կողմը Թուրքիայի իշխանութիւններին տեղեկացրել է, որ տղան դատարանի առաջ կը կանգնի:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ