ԵԹԷ ԵՐԵՔ ՕՐԻՑ ԿԱՊԻ ԴՈՒՐՍ ՉԳԱՄ, ՈՒՐԵՄՆ ԻՆՁ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ՎԱՏ ԲԱՆ Է ՊԱՏԱՀԵԼ. ՀԱՅԱԶԳԻ ԲԼՈԳԵՐԸ ՏԱԳՆԱՊ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkir.am

Օրերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը տեսաուղերձ է հրապարակել, որում ահազանգ է հնչեցնում այն մասին, որ իր կեանքը վտանգւած է, քանի  որ Ադրբեջանի իշխանութիւնները հետախուզում են յայտարարել իր նկատմամբ: 

«Երէկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է յայտարարել: Ես արդէն լքել եմ երկիրս (Բելառուսը) ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Ես դա անում եմ՝ ելնելով անվտանգութեան նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ համախոհ են համարում՝ խնդրում եմ որևէ քայլեր ձեռնարկէք իմ իրավիճակի առնչութեամբ: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնէ տարածել այս տեսանիւթը: Իմ կեանքը վտանգի մէջ է, հիմա իմ ամէն մի քայլին հետևում են: Եթէ երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-ասել է բլոգերը:Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գեանջայում իր ծնողների տուն:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ