ՓԱՅԼԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԲՈՅԿՈՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը բոյկոտել է երկրի նախագահ վերընտրւած Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողութիւնը:

Ըստ Demokarthaber-ի`կուսակցութիւնը մինչ այդ յայտարարել էր, որ իրենք չեն ողջունելու Էրդողանի մուտքը խորհրդարանի նիստերի դահլիճ, ոտքի չեն կանգնելու եւ չեն ծափահարելու:

Երդման արարողութեանը ցածր մակարդակով մասնակցած ԺԴԿ-ն այդպէս էլ վարւել է` արարողութիւնից յետոյ նախագահի նստավայրում կայացած միջոցառմանը ԺԴԿ-ականները  չեն մասնակցել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ