Grand Chess Tour-ԻՆ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆ ՅԱՂԹԵՑ ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻ ՇԱՔՐԻԵԱՐ ՄԱՄԵՀԵԱՐՈՎԻՆ

Աղբիւր՝ www.yerakouyn.com

Փարիզի մէջ կը շարունակուի Grand Chess Tour շարքին երկրորդ փուլը։

Արագ ճատրակի 6 խաղերէն ետք՝ հայկական ճատրակի առաջատար Լեւոն Արոնեան՝ 12 հնարաւորէն վաստակած է 8 նիշ եւ երկրորդն է մրցաշարային աղիւսակին վրայ։ 9 նիշով առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է։ Այս մասին կը հաղորդէ Artsakhpress.am-ը։

Արոնեան յաղթած է Շաքրիեար Մամետեարովին եւ  Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղցած է Ուեսլի Սոյի, Վլատիմիր Գրամնիքի, Վիշուանաթան Անանտի եւ Հիքարու Նագամուրայի հետ։

Գերմրցաշարին հանդէս պիտի գան Լեւոն Արոնեան (Հայաստան), Ֆապիանօ Գարուանա (ԱՄՆ), Շաքրիեար Մամետեարով (Ատրպէյճան), Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա), Անիշ Կիրի (Հոլանտա), Սերգէյ Գարեաքինը (Ռուսիա), Ուեսլի Սօ (ԱՄՆ), Հիքարու Նաքամուրա (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսիա) եւ Վիշուանաթան Անանտ (Հնդկաստան):

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ