«Adidas»-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՈՒ ԵՌԱԳՈՅՆՈՎ ԽԱՂԱԿՕՇԻԿ Է ԿԱՐԵԼ ՅԱՏՈՒԿ ՀԵՆՈՅԻ ՀԱՄԱՐ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«Adidas» ընկերութիւնը խաղակօշիկի դիզայնը մշակել է՝ հաշւի առնելով յայտնի ֆուտբոլիստի բնաւորութիւնը։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

«Adidas»-ը ներկայացրել է Հայաստանի հաւաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի համար կարւած սպորտային կօշիկները։ Այս մասին ընկերութիւնը յայտնել է «Twitter»-ի ր պաշտօնական էջում։

Խաղակօշիկների վրայ պատկերւած են Հայաստանի պետական խորհրդանիշները՝ եռագոյնն ու Հայաստանի զինանշանը։

Ընկերութիւնը նշում է, որ դիզայներին ոգեշնչել է Մխիթարեանի եզակի խառնւածքը, քանի որ նա համեստ ու դրական մարդ է։

Կօշիկների վրայ կան նաեւ Լոնդոնի «Արսենալի» խորհրդանիշները՝ գոյներն ու Մխիթարեանի համարը։

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ