«ԱՒՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԸ` ՌՈՀԻՆՋԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ և ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՉՈ ԼԱ ԱՈՒՆԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Այսօր՝ վաղ առաւօտեան, ամենամեայ «Աւրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչւել իրավաբան և ակտիւիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նւիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մեանմացի ռոհինջա ժողովրդի հաւասարութեան, կրթութեան և մարդու իրաւունքների համար։

Նրա անունը՝ որպէս դափնեկիր, յայտարարւել է Հայաստանում՝ արևածագին, Արարատ լեռան ստւերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

«Աւրորա» մրցանակը շնորհում է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Հայոց ցեղասպանութեան վերապրողների անունից`ի երախտագիտութիւն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Աւրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրւել 115 երկրից առաջադրւած 750 թեկնածութիւնների ցանկից։

Որպէս «Աւրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպէս նաև նւիրատւութեան շղթան շարունակելու հնարաւորութիւն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրութեամբ նւիրաբերելով հետևեալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մեանմայում բժշկական օգնութիւն և օժանդակութիւն են տրամադրում փախստականներին.

«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)

MERCY Մալայզիական բժշկական նպաստամատոյց, Մալայզիա (Malaysian Medical Relief — MERCY Malaysia)

Միգրացիայի միջազգային կաթոլիկ յանձնաժողով, Շւեցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)

Նշենք, որ 2017 թ․-ին «Աւրորա» մրցանակ է շնորհւել  բժիշկ Թոմ Քաթինային Սուդանի հարաւի՝ պատերազմներից աւերւած և մարդասիրական օգնութիւնից զրկւած Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնութիւն ցուցաբերելու համար։

«Աւրորա» մրցանակի առաջին դափնեկիր է դարձել Մարգարիտ Բարանկիցեն, ով Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարաւոր մարդկանց, այդ թւում 30 հազար երեխաների կեանք է փրկել։


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ