ԱԼԻԵՒԻ ԿՈՉԸ` ՀՀ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յոյս է յայտնել, որ Հայաստանի նոր իշխանութիւնները ռէալ քայլեր կը ձեռնարկեն ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման ուղղութեամբ, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Յոյս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարութիւնը չի կրկնի նախորդ իշխանութեան սխալները, լուրջ աշխատանք կը տանի հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման ուղղութեամբ, եւ բանակցային գործընթացին ոչ թէ իմիտացիոն, այլ իրատեսական սկիզբ կտրուի: Այդ կերպ կարող է խնդիրը լուծուել, եւ խաղաղութիւն հաստատուել Կովկասում: Մենք ուզում ենք դա, պահանջում ենք խնդիրը կարգաւորում, եւ ունենք դրա իրաւունքը: Յոյս ունենք, որ խնդիրը մօտ ապագայում կարող է լուծուել բանակցային ճանապարհով»,- յայտարարել է Ալիեւը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ