ԱՄՆ ՌՈԴ ԱՅԼԵՆԴ ՆԱՀԱՆԳԸ ՍՈՒՄԳԱՅԻԹԵԱՆ ՋԱՐԴԵՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն` Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ բանաձեւ է ընդունել:

Ինչպէս տեղեկացնում են Արցախի Հանրապետութեան արտգործնախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, բանաձեւում, մասնաւորապէս, նշւում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների 30-րդ տարելիցը, ինչպէս նաեւ ողջունում է Արցախի Հանրապետութեան ձգտումը` ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիայի, շարունակել իր ժողովրդավարական ուղին եւ զարգանալ որպէս միջազգային հանրութեան վստահելի անդամ:

Փաստաթղթում նաեւ նշւում է, որ նահանգի պէտքարտուղարը լիազօրւում է բանաձեւի վաւերացուած պատճէնները փոխանցել ԱՄՆ նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրէսին եւ ԱՄՆ Պետդէպարտամենտին:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ