ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈԲԵԼԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Աղբիւր՝ www.yerkir.am

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիդայ Օհանեանը յայտարարել է, որ կազմակերպութիւնը Թուրքիայի մէջլիսի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի թեկնածութիւնն առաջադրել է Խաղաղութեան Նոբելեան մրցանակի:
Ըստ Ermenihaber-ի` կազմակերպութեան նպատակը կանանց իրաւունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում` Արեւմտեան Հայաստանում, Համշենում, իրականացւած ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, ինչպէս նաեւ միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութիւնն է, որը նրանց տրւած է միջազգային իրաւունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:
«Այսօր Փայլանն այն քչերից է, ով պատասխանատւութիւն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրաւունքները, բնիկներին, ազգային ու կրօնական փոքրամասնութիւններին: Նրա ցանած` խաղաղութեան սերմերը` տարբեր ազգութիւնների ու դաւանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականութեան ու փոխըմբռնման վերաբերեալ, տալիս են դրական արդիւնքներ Թուրքիայի Հանրապետութեան հանրութեան շրջանում: Դիմում ենք բարի կամքի տէր բոլոր մարդկանց, կանանց իրաւունքների, ինչպէս նաեւ մարդկային իրաւունքների պաշտպան բոլոր կազմակերպութիւններին ու միութիւններին` միանալ մեր նախաձեռնութեանը եւ ձայնը տալ Կարօ Փայլանին»,- ասւում է կազմակերպութեան յայտարարութեան մէջ:
Սաիդայ Օհանեանը խնդրում է նաեւ ինքնուրոյն կերպով դիմել Նոբելեան կոմիտէ` Կարօ Փայլանին 2018 թ. Նոբելեան խաղաղութեան մրցանակի արժանացնելու համար:
Յայտը ներկայացնելու եզրափակիչ օրը 2018 թ. յունւարի 30-ն է:

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ