ԿՈՄԻՏԱՍԻ ԵՒ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՅՈԲԵԼԵԱՆՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՒԵԼ ԵՆ ԻՒՆԵՍԿՕ-Ի ՕՐԱՑՈՅՑՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Փարիզում` Իւնեսկօ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպութեան Գլխաւոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանները Իւնեսկօ-ի` Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ. օրացոյցում:

Հայաստանի Հանրապետութեան կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցութեամբ ներկայացւած «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագէտ, բանահաւաք, երգիչ Սողոմոն Սողոմոնեանի, յայտնի որպէս` Կոմիտաս վարդապետի՝ 1869-1935 թթ.) ծննդեան 150-ամեակը», եւ Վրաստանի ու Ռուսաստանի աջակցութեամբ ներկայացւած «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Յովհաննէս Թումանեանի (1869-1923 թթ.) ծննդեան 150-ամեակը» խորագրով յայտերը ստացել են Կազմակերպութեան հաւանութիւնը:

Նախորդ երկամեակի համար հաստատւել էին ՀՀ կողմից ներկայացւած «Ոսկան Երեւանցու տպագրութեամբ հայերէն առաջին Աստուածաշնչի (1666 թ.) 350-ամեակը» եւ «Յովհաննէս Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդեան 200-ամեակը» յայտերը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ