ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀԱՅԵՐ ԵՒ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ. ԱԳՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանում եւ Իրաքում ՀՀ դեսպանութիւնների նախնական տւեալների համաձայն` իրան-իրաքեան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ հայեր չկան: Այս մասին գրառում է կատարւել ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Թուիթերի պաշտօնական էջում:

«ՀՀ ներկայացուցչութիւնները մշտական կապի մէջ են տեղի իշխանութիւնների հետ»,- նշւած է գրառման մէջ:

Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք, նոյեմբերի 12-ին 7,2 մագնիտուդով աւերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ