ԹՈՒՐՔ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՒԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Անկարայի Դատաւորների եւ դատախազների միութեան (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխաւորած խումբը դատի է տւել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին եւ վերջերս հրաժարական տւած քաղաքապետերին: Այս մասին յայտնում է «Արմէնպրես»-ը` յղում անելով թուրքական Diken պարբերականին:

Դատախազութիւն ներկայացրած դիմումում նշւում է, որ Էրդողանը, Յըլդըրըմը եւ քաղաքապետերը «խախտել են սահմանադրական կարգն» ու «խոչընդոտել են քաղաքական իրաւունքի իրացմանը»:

Էմինաղաօղլուն մասնաւորապէս ընդգծել է, որ քաղաքապետերը հրաժարական են ներկայացրել ոչ թէ սեփական կամքով, այլ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ղեկավարների պահանջով եւ ճնշումների ներքոյ:

Յիշեցնենք, որ Էրդողանի պահանջով հրաժարականներ են տւել Ստամբուլի, Դիւզջէի, Նիղդէի, Բուրսայի, Անկարայի եւ Բալըքեսիրի քաղաքապետերը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ