ՌԱՔՔԱՅԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԱՒԵՐՒԵԼ Է

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ռաքքայի ազատագրումից յետոյ «Իսլամական պետութեան» զինեալների պղծած եւ քանդած հայկական եկեղեցու  նոր լուսանկարներ են արւել` ամբողջութեամբ աւերւած:

Յիշեցնենք, որ դեռ 2014-ին «Իսլամական պետութիւն» ծայրահեղական խմբաւորման զինեալները յարձակւել էին  հայ կաթոլիկ Սրբոց Նահատակաց եկեղեցու վրայ եւ, խաչը կոտրելով, տեղադրել են իրենց խմբակցութեան սեւ դրօշը: Այս ծայրահեղական խմբակցութեան անդամները հրկիզել էին նաեւ յոյն կաթոլիկ համայնքին պատկանող Սուրբ Աւետման եկեղեցին:

Վերջին տարիներին Սիրիայում 5-ը հայկական եկեղեցի է աւերւել: Նոյն ճակատագրին են արժանացել նաեւ Քեսաբի հայկական եկեղեցիները:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ