ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐԵՒԱՆՈՒԹԵԱՄԲ ԶՕՐԱՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի բանակի միացեալ շտաբը մի հաղորդագրութիւն տարածելով տեղեկացրել է Հայաստանի սահմանների հարեւանութեամբ Ադրբեջանի հետ համատեղ զօրավարժութեան անցկացման մասին:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, Թուրքիայի բանակի միացեալ շտաբի երկուշաբթի օրը հրապարակած հաղորդագրութեան մէջ ասւած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի զինւած ուժերը ձմեռւայ եղանակում եւ ծանր պայմաններում երկու երկրի բանակի ուժերի ռազմական պատրաստւածութեան ընդլայնման համատեղ զօրավարժութիւն են կազմակերպել Հայստանի հարեւանութեամբ՝ Կարս նահանգի «Աք Բաբա»-ի տարածքում:

Յիշեալ հաղորդագրութիւնը զօրավարժութեան կազմակերպման միւս նպատակը Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցութիւնների ընդլայնումը եւ տեղեկութիւնների փոխանակումն է համարել:

Համաձայն այս հաղորդման, յիշեալ զօրավարժութեանը մասնակցել են Թուրքայի եւ Ադրբեջանի 1714 բանակային ուժեր:

Թուրքիան ու Ադրբեջանը անցած տարի համատեղ զօրավարժութիւն անցկացրին Բաքւում եւ Նախիջեւանում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ