ԵԽԽՎ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԷՄ 2 ԶԵԿՈՅՑ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր Եխխվ-ում «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների վիճակը» զեկոյցի հիման վրայ  ընդունւել է №14403 բանաձեւը. յայտնում է АПА-ն: Զեկոյցի օգտին քւէարկել է 117 մարդ, դէմ`18:

Նշւում է, որ պատւիրակները կոչ են արել Ադրբեջանին` անյապաղ ապահովել մարդու իրաւունքների հարցով Եւրոպական դատարանի որոշումների կատարումը, ազատել քաղբանտարկեալներին, պայմաններ ստեղծել լրագրողների ազատ գործունէութեան համար:

Նոյն օրը Եխխվ-ում ընդունւել է նաեւ №14397 բանաձեւը` «Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոպայի խորհրդում. հերթական քայլերի մասին, որոնք կը ձեռնարկւեն մարդու իրաւունքների պահպանման ոլորտում» զեկոյցի հիման վրայ: Զեկոյցի օգտին քւէարկել է 114 մարդ, դէմ`24:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ