ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՒԸ ՆՒԱԶԵԼ Է 10 ՏՈԿՈՍՈՎ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (HDP) կրօնական խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն յայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիւը նւազել է, տեղեկացնում է «Արեւելքը»:  Ըստ թուրքական «T24» կայքի` պատճառը վերջին ժամանակներում դպրոցների վրայ, խտրականութեան շարժառիթներով, կատարւած յարձակումների աճն է:

2016-ի համեմատ` հայկական դպրոցների աշակերտների թիւը նւազել է 10 տոկոսով: Մըհչըն յիշեցրել է, որ հայկական դպրոցները ղեկավարւում են հիմնադրամների միջոցով, որոնց գոյքը ժամանակին բռնագրաււել է հայերից: Որպէս բացասական երեւոյթ նշւում է նաեւ այն, որ մի շարք առարկաների, այդ թւում` պատմութեան, ուսուցիչները նշանակւում են Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութեան կողմից:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ