«ՄԱՀ ՁԵԶ». ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՀԱՅԵՐԻ ՎՐԱՅ

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով յարձակւել են Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հաւատաւորների վրայ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով  artigercek.com-ը, այս մասին յայտնել է պոլսահայ գործիչ Երւանդ Օզուզունը:

«Եկեղեցուց դուրս եկողներին «Անակնկալ» էր սպասւում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել` բղաւելով. «Մահ ձեզ»: Սա ատելութեան եւ թշնամանքի դրսեւորում է, այն կէտը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:

Նա ընդգծել է, որ ամէն կիրակի եկեղեցիներում կիրակնօրեայ պատարագներ են մատուցւում, եւ մինչեւ պատարագի աւարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգութիւնը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:

«Թուրքիայում փոքրամասնութիւնները, մասնաւորապէս հայերը դարձել են ատելութեան խօսքի թիրախ: Այս երկրում «Հայ» բառը շատերի կողմից օգտագործւում է որպէս հայհոյանք»,- ցաւով արձանագրել է Օզուզունը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ