ՄԱԿ-Ը ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակը կոչ է արել 2015-16 թթ.-ի ընթացքում մերձաւորարեւելեան տարածաշրջանից դուրս գտնւող երկրներին բացել իրենց դռները 100 հազար սիրիացի փախստականների առջեւ: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատւամիջոցները, փախստականների հարցերով գրասենեակի մամուլի քարտուղար Դեն Մաք Նորթոնը հաստատել է, որ աշխատանքներ են կատարւում հնարաւորինս արագ գտնելու այնպիսի երկրներ, որոնք կարող են ընդունել սիրիացի փախստականներին յառաջիկայ տարիների ընթացքում:

Նա նաև աւելացրել է, որ վերսկսւել են կոչերն ուղղւած միջազգային հանրութեանը` սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար: Նորթոնը նշել է, որ 30 հազար սիրիացիներ կարիք ունեն մինչև տարեվերջ հաստատւելու ընդունող երկրներում, միեւնոյն ժամանակ մինչեւ այժմ 12 երկիր սկսել է պատրաստակամութիւն յայտնել՝ ընդունելու 18 հազար սիրիացիների:

Աւելի վաղ ՄԱԿ-ը յայտարարել է, որ մտավախութիւն ունի, որ սիրիացի փախստականների թիւը տարեվերջին կարող է հասնել 4 միլիոնի: Սիրիական հակամարտութեան սկզբից միլիոնաւոր սիրիացիներ հեռացել են երկրից՝ հաստատւելով հարեւան Լիբանանում, Յորդանանում, Թուրքիայում և Իրաքում:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ