ԻՒՆԻՍԵՖ-Ը ՍԻՐԻԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ԻՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է ողջ աշխարհում տասնեակ միլիոն երեխաների օգնելու համար երկու միլիարդ 200 միլիոն դոլարի բիւջէ յատկացնելու անհրաժեշտութիւնը :

ԻՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրէն Էդւարդ Չայբանն ասել է, որ արտակարգ իրավիճակներում երեխաներն ամենախոցելիներն են, որոնց սպանում են բռնութիւնը, շահագործումը, հիւանդութիւնն ու անտեսումը»:

Միջազգային այդ կառոյցը յայտարարել է, որ երկու միլիարդ 200 միլիոն դոլարի 40 տոկոսը  Սիրիայի երեխաներին է յատկացւել: Այս երեխաներն իրենց հարազատների հետ հարկադրաբար աւելի ապահով տարածքներ են գաղթել կամ հարեւան՝ Թուրքիա, Լիբանան, Յորդանան ու Իրաք են մտել :

ԻՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրէնի խօսքերով, անյապաղ հումանիտար օգնութիւնների կարիք ունեն նաեւ Աֆղանստանը, Կոլումբիան, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետութիւնը, Մյանման, Սումալին եւ Եմենը: 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ