ԴԱՒՈՒԹՕՂԼՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՅՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԷ ԱՆՔԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԿԸ ԲԱՆԱՅ

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիոյ իշխանութիւնները շարունակում են հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման եւ սահմանի բացման համար իբրեւ նախապայման առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի կարգաւորման հարցը:

Ըստ ադրբեջանական «Էյ.Փի.Էյ.» լրատու գործակալութեան՝ թրքական պաշտօնական տեսակէտը չորեքշաբթի՝ փետրւարի 19-ին վերահաստատել է Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմեդ Դաւութօղլուն, ով «սուտ» է որակել այն տեղեկութիւնները, թէ թրքական կողմը պատրաստւում է Հայաստանի հետ յարաբերութիւնները բնականոնացնել եւ սահմանը բանալ:

«Թուրքիոյ դիրքորոշումը ակնյայտ է եւ նրա մէջ փոփոխութիւններ չկան: Քանի դեռ ղարաբաղեան հիմնախնդիրը կարգաւորւած չէ, Հայաստանի հետ սահմանը չի բացւելու»,- յայտարարել է Դաւութօղլուն՝ «եղբայրական» Ադրբեջանում հրաւիրած իր մամլոյ ասուլիսի ընթացքում: Նա Ադրբեջանում էր գտնւում Վրաստանի եւ Ադրբեջանի իր պաշտօնակիցների հետ եռակողմանի մի հանդիպման համար:

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարի հերթական յայտարարութիւնը փաստում է, թէ պաշտօնական Անքարան շարունակում է ղարաբաղեան հիմնահարցի մէջ պաշտպանել «փոքր եղբօրը»՝ Ադրբեջանին, եւ փորձում է միջնորդի դեր խաղալ Արցախի հակամարտութեան հարցով:

Թրքական լրատւամիջոցները վերջերս աւելի յաճախ են գրում, թէ թրքական իշխանութիւնները մտադիր են Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ: Այս առումով նշւում է, թէ ականազերծւում է Հայաստանի հետ սահմանը՝ մօտիկ ապագային այն բանալու նպատակով:

Չորեքշաբթի օրը նաեւ հաղորդւեց, թէ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիոյ նախագահների միջեւ եռակողմ մի հանդիպում է տեղի ունենալու մօտիկ ապագային:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ