ԱՅԴ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹԻՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՒՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՅԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ. ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է «ԲԵԼԳԷ»-Ի ԴԷՄ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի ոստիկանութիւնը մայիսի 7-ի երեկոյեան գրոհել է յայտնի «Բելգէ» հրատարակչութեան գրասենեակը եւ առգրաւել աւելի քան 2000 գիրք:

Միջանկեալ նշենք, որ սոյն խմբագրութիւնն առաջիններից էր, որը անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան թեմային:

Տեղեկութիւնը հաստատել է հրատարակչութեան հիմնադիր տնօրէն,  պատմաբան, Թուրքիայում մարդու իրաւունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն:

Դէպքին անդրադարձել է նաեւ Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր  Կարօ Փայլանը: Նա իր թուիթերեան էջում գրել է. «Բելգէ» հրատարակչութիւնը փաստաթղթաւորել է Թուրքիայի յանցագործութիւնների պատմութիւնը: Ձեր առգրաւած գրքերը գոնէ կարդացէք»:

Նշենք, որ գրքերի առգրաւումը անօրինական է, քանի որ դատական որոշում չի եղել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ