ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ԲԱԼԼԱԴԻ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԷԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ «iTunes»-ՈՒՄ

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Armenian iBOOKS նախաձեռնութիւնը ներկայացնում է բացառիկ մի գիրք՝ Յովհաննէս Թումանեանի «Շունն ու Կատուն» բալլադի առաջին հրատարակութեան (1908 թ.) էլեկտրոնային տարբերակը նկարազարդ: Այն ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել «Apple» ընկերութեան «iTunes» խանութի «iBooks» բաժին եւ որոնել «The Dog and The Cat», Hovhannes Tumanyan: Սա լաւագոյն նւէր է փոքրիկներին՝ իրենց համար գրաւիչ միջոցով ծանօթանալու հայկական ամենասիրելի ստեղծագործութիւններից մէկին: Յիշեցնենք, որ «Armenian iBOOKS» նախաձեռնութեան շնորհիւ, հայերէն էլեկտրոնային գրքերն արդէն հասանելի են աշխարհասփիւռ հայ ընթերցողին iPhone հեռախօսների, iPad դիւրակիր համակարգիչների, eBook Reader-ների միջոցով: «Armenian iBOOKS»-ի շնորհիւ հայ դասական ու ժամանակակից գրողների էլեկտրոնային գրքերը մայրենի լեզւով կարելի է գնել համաշխարհային ամենախոշոր եւ առաջատար առցանց գրախանութներից՝ «iTunes» խանութի «iBooks»-ից եւ Google Play-ից:

«Armenian iBOOKS»-ն առաջարկում է հայ դասական եւ ժամանակակից գրողների երկու տասնեակից աւելի գիրք, այդ թւում՝ Յակոբ Պարոնեան, Վահան Տէրեան, Եղիշէ Չարենց: Հարկ է նշել, որ գրախանութում առաջարկւող գրքերը բաւական մատչելի են: «Armenian iBOOKS» գրախանութում վաճառուող գրքերի, նոր համալրումների մասին տեղեկութիւններ կարելի է ստանալ, այցելելով՝ www.armenianebooks.com կայք, կամ՝ Ֆէյսբուք սոցիալական ցանցի՝ «Armenian iBOOKS» անւանումով էջ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ