ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻՆ ՎԻՐԱՒՈՐԱԾ ԱՆՁԻՆ ԱՆՊԱՏԻԺ Է ԹՈՂԵԼ

Աղբիւր՝ www.yerkir.am

Անկարայի քրէական դատարանը մեջլիսի հայ պատգամաւոր Սելինա Դողանին վիրաւորելու գործով սկանդալային որոշում է կայացրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` դատարանն ընդունել է, որ քաղաքացի Իբրահիմ Քափլանի գրութիւնը Դողանին նւաստացնելու ու պատիւն արատաւորելու նպատակ է ունեցել եւ վիրաւորական տարրեր է պարունակել, սակայն Քափլանի նկատմամբ պատիժ չի սահմանել: Դատաւոր Նեջդեթ Շահինը գտել է, որ «պատիժ սահմանելու կարիք չկայ», իսկ որոշումը հիմնաւորել է այն բանով, որ դէպքից 2 ամիս անց հայ պատգամաւորը «օրէնքին հակասող» գրութիւն է թողել Twitter-ում` այն համարելով փոխադարձ վիրաւորանք:

Յիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնից ընտրւած մեջլիսի հայ պատգամաւոր Սելինա Դողանը դատարան էր դիմել այն բանից յետոյ, երբ Facebook սոցցանցում իր տեղադրած տեսանիւթի տակ կասկածեալ Քափլանը թողել էր հետեւեալ գրութիւնը. «Դուք անբարոյական էք: Հիմա էլ բացէիբաց հայերին բիւզանդացիների ժառանգորդ էք դարձնում: Կարծում էք` բիւզանդացիների թոռները ողջ են, իսկ Սուլթան Ֆաթիհի (Բիւզանդիան գրաւած սուլթան Մեհմեդ 2-րդ-խմբ.) թոռները մահացե՞լ են, անբարոյականնե'ր»:

Այս գրութիւնից 2 ամիս անց,  2016-ի մարտի 13-ին, Թուրքիայում մահապարտ կնոջ իրականացրած պայթիւնի կապակցութեամբ Դողանը գրել էր հետեւեալը. «Քանի դեռ չի խօսւում 1992 թւականին ծնւած կնոջ կողմից, իրեն պայթեցնելով, շուրջը մահ սփռելու պատճառների մասին, ահաբեկչութեան դէմ պայքարը սուտ է»:

Դատաւորը հայ պատգամաւորի այս գրութիւնը համարել է մեղադրեալին ուղղւած փոխադարձ վիրաւորանք եւ Քափլանին ազատել պատիժը կրելուց:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ