ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՒԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՍՑԷԻՆ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Աղբիւր՝ www.yerkir.am

Մարտի 17-ին Նիդերլանդների ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինը դատապարտւել է հայերի հասցէին ռասիստական արտայայտութիւնների համար: Մասնասուորապէս, նա պատիժ կը կրի «Ղարաբաղը հայերի գերեզմանը կը դառնայ» արտայայտութեան համար:

Իգդիրում ծնւած եւ մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելոյ քաղաքում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի բացման դէմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցոյցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կը դառնայ»:

Դատարանը Իլհան Աշքինին դապարտել է 1 ամսւայ պայմանական ազատազրկման` 2-ամեայ փորձնական շրջանով, ինչպէս նաեւ 120 ժամ հասարակական աշխատանքների, յայտնում է «Haqqin.az»-ը:

Ինքը Աշքինն աւելի վաղ յայտարարել էր, թէ դատավարութիւնը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրայ: «Դատախազն արդէն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամեայ փորձնական ժամկէտով: Մենք, անշուշտ, կը դիմենք Նիդերլանդների Գերագոյն դատարան, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան», -ասել է նա:

Պատիժը նոյնիսկ աւելի խիստ է, քան ենթադրում էր Աշքինը:

Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական ճգնաժամի խորացման ֆօնին Անկարան յայտարարել է, որ խզում է դիւանագիտական կապերն այդ երկրի իշխանութիւնների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռիւտէի կողմից թուրք նախարարների քարոզարշաւի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ