Timesofisrael-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԽՈՋԱԼՈՒԻՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՒԷ ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ»

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իսրայելական blogTimesofisrael-ն անդրադարձել է հորինված «ցեղասպանություններին», այդ թվում՝ Խոջալուի դեպքերին, որոնք օգտագործվում են տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար: Հրապարկման մեջ ընդգծվում է, որ սույն հոդվածը ռազմական արդարացումներ գտնելու կամ կոնֆլիկտների նախապատմությունը ներկայացնելու նպատակ չունի, այլ, պարզապես, փորձելու է մերկացնել սուտը:

«1992 թվականի փետրվարին Խոջալուում, իսկապես, մեծաթիվ զոհեր են եղել: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մոտ 30 հազար կյանք է խլել: Խոջալուն Բաքվի կողմից շարունակաբար օգտագործվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու համար: Ցանկացած պատերազմի տրամաբանություն ենթադրում է կրակակետերի չեզոքացում: Խոջալուի կրակակետի չեզոքացումը դարձավ համախմբման կոչ ամբողջովին բարոյալքված ադրբեջանական բանակի համար: Դրան հետևեց նախագահ Մութալիբովի տապալումը, և ամենակարևորը Ադրբեջանը սկսեց շահարկել, թե իբր հայկական կողմը զանգվածային դաժանություններ է արել: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունների կողմից ցեղասպանության ենթարկված և 1988-90թթ.. Ադրբեջանի տարածքում ջարդերի զոհ դարձած հայ ժողովուրդը ստիպված էր  արդարանալ:

…Ադրբեջանական մամուլը այդ օրերին չշոշափեց այս թեման: 1992թ. սեպտեմբերի «պաշտոնական Բաքուն» Human Rights Watch-ին հայտնել էր 159 զոհերի մասին: Այսօր զոհերի պաշտոնական թիվը 613 է: Այստեղ հստակեցումներ մտցնելը դժվար է, քանզի Ադրբեջանը չունի հստակ վիճակագրություն ղարաբաղյան պատերազմում կրած կորուստների մասին: …Խոջալուի զոհերի մեծ թիվը կապված է այն փաստի հետ, որ ադրբեջանցի մարտիկները ցրված են եղել էվակուացվող բնակչության շարքերում, որոնց մարդասիրական միջանցք էր տրամադրել հայկական կողմը:

Ադրբեջանը կիրառում է վշտահար մոր նկարը՝ իր 5 երեխաների դիակների հետ:

Այս նկարը իրականում 1983 թվականի Էրզրումի երկրաշարժի ժամանակ է լուսանկարվել և տպվել է «Հուրիեթ» թերթում 1983 թվականի հոկտեմբերի 30-ին:

Խոջալուի դեպքերից մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունը պատկերող այս նկարը տարիներ շարունակ եղել է Բաքվի հիմնական փաստաթուղթը՝ մինչ իրականության պարզվելը:

Անակնկալ չէր, որ ստի մերկացումից հետո, ադրբեջանամետ լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից սկսեցին հեռացնել այս նկարը:

Անախրոնիկ նկարների օգտագործումը ներառում է նաև մեկ այլ անգույն լուսանկար, որը ներկայացվում է որպես «հայկական բարբարոսության» արդյունք, սակայն այն վերցված է 1999թ. հունվարի Կոսովոյում լուսանկարված գունավոր լուսանկարից:

Իսկ ադրբեջանական լուսանկարներում, որտեղ կան այլանդակված մարմիններ, չկա արնահոսում: Սա հակասում է մարդու անատոմիային: Եթե մարմինները հաշմված լինեին կենդանության օրոք, ապա կլիներ ուժեղ արնահոսություն: Կենդանի մարդու մարմինը հաշմվելուց հետո արնահոսում է 6-12 ժամ: Նկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինվորները տեղափոխել են ավելի վաղ մահացածների դիակները մի քանի կիլոմետր, դրել ինչ-որ դաշտում, այլանդակել, ապա հրավիրել լրատվամիջոցներին»:

Հոդվածում մեջբերվում է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցից մի հատված, որտեղ նա պնդում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպվել են իրեն պաշտոնանկ անելու համար: Նա նաև խոսել էր հայկական կողմի տրամադրած մարդասիրական միջանցքի մասին:

«Այսպիսով, 25 տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է իր շինծու ապացույցներով մարդկության դեմ կատարված հանցագործության զոհի կարգավիճակ ստանալ»,- նշում է հոդվածագիրը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ