ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ԱԹԱԹՈՒՐՔԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր, երկրի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախօսութիւնը, որը կազմակերպւել էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:

ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ այն պահին, երբ Աթաթուրքի եւ թուրքական քարոզչութիւնն իրականացնելու համար դասախօսը մտնում է լսարան, հայ ուսանողները մէջքով շրջւում են դէպի նա` վանկարկելով «Ցեղասպանութիւնը ժխտւում է», «Թուրքիան մեղաւոր է Հայոց ցեղասպանութեան համար»:  Դասախօսը ստիպւած է լինում լքել լսարանը:

Երիտասարդական միութիւնը տեղեկացնում է, որ հայ ուսանողների «ուղերձը» եղել է յստակ` թուրքական համայնքին ցոյց տալ, որ համալսարանները դէմ են ժխտողականութեանը, իսկ համալսարաններին օգտագործել որպէս թուրքական ազգայնական գաղափարախօսութեան միջոց, վիրաւորական է հայ ուսանողութեան համար:

Միութիւնը նաեւ կոչ է արել միանալ հայկական, քրդական, եզդիական եւ մարդու իրաւունքների կազմակերպութիւններին` արտայայտելու Էրդողանի եւ նրա կուսակցութեան կողմից քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների դէմ ոտնձգութիւնները:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ