IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԿԸ ՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՒՈՂ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ (IDeA) հիմնադրամը տարածել է յայտարարութիւն սիրիահայերի իրավիճակի վերաբերեալ: Յայտարարութիւնն ամբողջութեամբ.

«Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ (IDeA) հիմնադրամը հաւատարիմ է Հայաստանի քաղաքացիների կեանքը բարելաւելու նպատակին: Միեւնոյն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղեակ ենք` ինչ է կատարւում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատւութիւն` մասնակից դառնալու ցաւն ու տառապանքը հնարաւորինս մեղմելու գործին` որտեղ հնարաւոր է:

Հետեւելով Սիրիայում` մասնաւորապէս Հալէպում, շարունակւող բռնութեանը` մենք պարտաւորութիւն ենք զգում ֆինանսական աջակցութիւն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միաւորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպութիւնների եւ անհատների հետ: Պէտք է գործել հէնց հիմա: Ցաւում ենք եւ մտահոգւած ենք ռազմական գօտում գտնւող մարդկանց համար: Նոյնիսկ նրանք, ովքեր մարտական գործողութիւնների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտաւոր ենք օգնել նրանց:

Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնաւոր հիմնադրամներ եւ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարութեան հետ, որպէսզի համոզւած լինենք, որ Հայաստան ժամանողները կը ստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցութիւն, որպէսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:

Ցեղասպանութեանը յաջորդող տարիներին հալէպահայերն էին հայութեանն առաջինը փրկութեան ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկութեան կարիքը»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ