ՀԱԼԷՊՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹԻՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է. 3 ՀԱՅ Է ԶՈՀՒԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀԱԼԷՊՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹԻՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է. ԵՒՍ 2 ՀԱՅ Է ԶՈՀՒԵԼ

Հալէպահայութիւնը շարունակում է դժւարին օրեր ապրել: Կրկին ցաւալի լուր` հայութեան շրջանում կան նահատակներ եւ վիրաւորներ: Երկու զոհ եւ երեք վիրաւոր: Այդ մասին տեղակցրել է Հալէպի մեր սեփական թղթակից` Զարմիկ Պողիկեանը:

Նախ այսօր առաւօտեան եւս զինւած ահաբեկչական խմբաւորումների թիրախում է յայտնւել նաեւ Հալէպի հայաբնակ Նոր Գիւղ թաղամասը: Հրթիռակոծութեան հետեւանքով զոհւել են մեր հայրենակիցներ 1986 թւականին ծնւած Գասպար Շադոյեանը եւ 1987 թւականին ծնւած Մովսէս Մովսէսեան: Երկուսն էլ ապահովում էին հայաբնակ թաղամասի հայութեան անվտանգութիւնը:

Նրանց հետ պարտականութիւն կատարող մէկ այլ երիտասարդի` Վարուժան Տօնապետեանի վիճակն այս պահին կայուն է: Աւելի ուշ, Նոր Գիւղ թաղամասի հերթական ռմբահարման հետեւանքով վիրաւորուել են նաեւ Շահէ Բանոյեանը եւ Յակոբ Աբրահամ Չալլաքեանը: Յաւերժ փառք նահատակ մեր հերոսներին եւ արագ ապաքինում վիրաւոր մեր հայրենակիցներին: 

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀԱԼԷՊՈՒՄ ՎԻՐԱՒՈՐՒԱԾ ՅԱԿՈԲ ՉԱԼԱՔԵԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Հալէպի Նոր Գիւղ թաղամասում վիրաւորւած Յակոբ Չալաքեանը մահացաւ: Այս մասին տեղեկացնում են «Գանձասար»-ի ֆէյսբուքեան էջում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ