ՀԱԼԷՊՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՒՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԻՒՂ ԵՒ ՎԻԼԼԱՆԵՐ ՀԱՅԱՇԱՏ ԹԱՂԱՄԱՍԵՐԸ: ԶՈՀՒԵԼ Է 5 ԵՒ ՎԻՐԱՒՈՐՒԵԼ ԵՆ 11 ՀԱՅԵՐ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Սեպտեմբերի 30-ի առաւօտեան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալէպի հայաշատ Նոր Գիւղ եւ Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստուածածին եկեղեցու մօտ գտնւող բնակարաններից մէկի վրայ, ինչի հետեւանքով հայեր են զոհւել եւ վիրաւորւել:

Հրթիռակոծութիւնների հետեւանքով հայ զոհերի թիւը հասել է հինգի, իսկ վիրաւորների թիւը` 11-ի:

Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի տեղեկացմամբ զոհերն են` Արման Հինտոյեանը, Միրեյ Հինտոյեանը, Ծիլայ Ճապաղջուրեանը, Յասմիկ Կիրակոսեան-Պերեճիքլեանը եւ Բիեր Հարիրոն:

Վիրաւորների թւում են Գառնիկ Կարապետեանը, Ծովիկ Գապիքեանը, Պեթի Լախոյեանը-հինտոյեանը, Մովսէս Հինտոյեանը, Նազար Զարմանեանը, Մարի Կարապետեանը, Արա Արամեանը, Արշակ Պերեճիքլեանը, Յարութ Աւագեանը, Եագուպ եւ Ջորջ Հարիրոները: