2014-Ի ԱՌԱՋԻՆ ՕՐՒԱՅ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԵՐԻՆ ՀԱԼԷՊԻ ՀԱՅԱՀՈԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՍՆԵԱԿ ՀՐԱՍԱՆԴՆԵՐ ԵՒ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՒԵՐ ԳՈՐԾԵՑԻՆ

 

Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Բերիոյ նիուզ»-ը հաղորդում է, որ Նոր Տարին, Սիրիոյ մէջ դիմաւորւե տարբեր մթնոլորտում, քան ինչ որ տիրում է ամբողջ աշխարհիում:

Սիրիայում ապրողները եւ յատկապէս հալէպցիք ու մանաւանդ հայահոծ թաղերի բնակիչները մտահոգութեամբ, սակայն զգօն վիճակում պատրաստւում էին լուրջ ժամեր դիմագրաւելու. արդէն չուշացաւ Նոր Տարւայ առաջին ժամերին հրասանդների ու հրթիռների տեղատարափը:

Մէկ կողմից հրասանդներ եւ հրթիռներ էին արձակւում հայկական թաղամասերի ուղղութեամբ, իսկ միւս կողմից մերթ ընդ մերթ լսւում էին տարբեր զէնքերի հրաձգութեան եւ ռումբերի ահեղ ձայներ:

Հետեւաբար, հալէպցիք 2014-ը դիմաւորեցին հրասանդներով եւ զանազան հրթիռներով: Բարեբախտաբար ֆիզիքական լուրջ վնասներ չարձանագրւեցին, միայն կատարւեց քանդում եւ աւեր, արձանագրւեցին մի շարք բնակարանների եւ ինքնաշարժների տարբեր աստիճանի վնասներ:

Ամբողջ Հալէպի ելեկտրականութեան հոսանքը երկու օր ամբողջովին անջատւած էր, իսկ մի շարք շրջաններ էլ ջրի լուրջ տագնապ էին դիմագրաւում: 1 յունւար 2014-ի երեկոյեան ժամը 9:30-ին ելեկտրականութիւնը մօտ երկու ժամ միացաւ, իսկ ջրամատակարարումը մի շարք տեղեր վերսկսւեց աստիճանաբար վերականգնւել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ