ՀԱԼԷՊՈՒՄ ՌՈՒՄԲԵՐ ԵՆ ԸՆԿԵԼ Հ.Մ.Ը.Մ.-Ի ԵՒ «ԳԻՒԼԲԵՆԳԵԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎՐԱՅ

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հալէպում իրավիճակը կրկին անհանգիստ է: «Երկիր մեդիա»-ի Սիրիայի թղթակից Մարիա Գաբրիէլեանի փոխանցմամբ, ռումբ է ընկել «Գիւլբենգեան» ազգային վարժարանի վրայ: Բարեբախտաբար, այն չի պայթել, աւերածութիւններ չկան:

Օրերս մէկ այլ ռումբ էլ ընկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան՝ Հ.Մ.Ը.Մ.-ի ակումբի վրայ: Սովորաբար միշտ մարդաշատ այս վայրում այդ պահին, բարեբախտաբար, ոչ ոք չի եղել: Նիւթական վնասները, սակայն, մեծ են: Փլուզւել է բասկետբոլի դահլիճի առաստաղը: Միայն երջանիկ պատահականութեան շնորհիւ, համայնքին որպէս օգնութիւն տրւող գազի տարաները դատարկ են եղել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ