ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ՝ Ի ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆԻ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում...


Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում եւ ի մասնաւորի հայ ժողովրդի մօտ բողոքի ալիք է բարձրացրել: Քեսաբ, որը անգամներ է Թուրքիայի կողմից ներխուժման թիրախ դարձել:

Այդ առիթով Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, կազմակերպւել էր ժողովրդական համահաւաք՝ ի հովանաւորութիւն քեսաբահայութեան: Միջոցառման իրականացմանը մասնակցել էին՝ Սասուն քաղաքամասի Փերիոյ Կրթասիրաց, «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի», Աշխարհատեսների, Հ. Մ. «Սիփան» միութիւնները, «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրը, Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհուրդը եւ եկեղեցու Կանանց եկեղեցասէր միութիւնը:

Հոծ բազմութեան մասնակցութեամբ կազմակերպւած համահաւաքը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Արփի Ալավերդեանը իր ընթերցած բացման խօսքը սկսեց հետեւեալ տողերով. «Կրկին փոթորկւած է հայ աշխարհը՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Այս անգամ Սիրիայի Քեսաբ քաղաքի հայութեան դէմ է կանգնել Թուրքիան»:

Համահաւաքին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամն ընթերցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը: Պատգամի մի բաժնում այսպէս էր ասւած. «Սիրիան եղաւ յետցեղասպանութեան խորհրդանիշը մեր ժողովրդի վերածննդեան եւ մեր պահանջատիրական պայքարի յարատեւ հետապնդման յուշարար, անլռելի զանգակատուն: Այսօր աշխարհը գիտէ, որ Միջին Արեւելքում եւ յատկապէս Սիրիայում տեղի ունեցող եղբայրասպան կռիւների, քանդումների ու աւերումների ետին կան մութ ուժեր, որոնցից գլխաւորագոյնն է ցեղասպան թուրքը, որը փորձում է «անմեղ գառնուկ»-ի դիմակով ներկայանալ, ինչպէս փորձում են այս ցոյց տալ որոշ լրատւական միջոցներ»:

Պատգամի մէկ այլ բաժնում ասւել էր. «Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամէտ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ յատկապէս Սիրիայի տագնապին յարաբերաբար»:

Միջոցառման ընթացքում Քեսաբի ու քեսաբահայութեան անցեալից իր ականատեսի յիշողութիւնները նկարագրեց գրող Մարտօ Սնապեան-Մուսալեռցին:

Համահաւաքի ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային ինրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Իր ելոյթի մի բաժնում նա ասաց. «Սիրիահայութիւնը արդէն երեք տարի է, ինչ գտնւում է շատ լուրջ տագնապի մէջ: Իսկ մարտի 21-ից սկսեալ՝ ականատեսն ենք, որ սիրիահայութեան մի մասը՝ Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, ծայրայեղական ահաբեկչական խմբակների եւ, իհարկէ, Թուրքիայի Հանրապետութեան բանակի հովանաւորութեամբ կատարւած գործողութիւնների արդիւնքում՝ պարտադրւում է տեղահանւել Քեսաբից: Միեւնոյն ժամանակ ես որպէս հայ ազգի զաւակ՝ պէտք է յայտնեմ իմ խորին հպարտութիւնը, որ մեր ազգը ամենադժւար պահերին ի վիճակի է միաւորւել»: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան աչալուրջ մօտեցմանը՝ Քեսաբի դէպքերի նկատմամբ:

Համահաւաքին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան դիւանագիտական աշխատակազմը, քահանայից դասը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Համահաւաքի ընթացքում միջոցառումը իրականացնող յանձնախմբի խօսքն ընթերցեց Արթին Բաղումեանը, իսկ օրւայ բանաձեւը պարսկերէնով ընթերցեց Նորայր Մեհրաբեանը: Բանաձեւում դատապարտւում էր Թուրքիայի կողմից Քեսաբում իրականացւող ոճրագործութիւնները:

Ծրագրի մաս կազմեց նաեւ տեսաֆիլմ՝ զուգորդւած լինելով ազգային երգերով: Ծրագրին Մանաշիդ Մեհրաբեանը եւ Արգին Տէր-Մկրտչեանը մերթընդմերթ հնչեցնում էին բողոքի ու պահանջատիրական կարգախօսեր:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏ

Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան ընդհանուր ժողովի 12-րդ նիստը տեղի ունեցաւ կաթողիկոսարանի Գիւլբենգեան սրահի մէջ, հինգշաբթի՝ 3 եւ ուրբաթ՝ 4 ապրիլ 2014-ին...

Ընթերցել ամբողջութեամբ: ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏ

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՅԼԵԼ, ՍՊԱՆԷՔ ՄԵԶ». ՏԱՐԵՑ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԵԹ

Եւս մի քանի տարեց քեսաբահայեր հասել են Կիլիկեան Հայաստանի Ալեքսանդրեթ քաղաքը (Հաթայ): Ըստ Haberler-ի` նրանք պատմել են, թէ ինչպէս են ահաբեկիչները մտել...

 

Ընթերցել ամբողջութեամբ: «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՅԼԵԼ, ՍՊԱՆԷՔ ՄԵԶ». ՏԱՐԵՑ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԵԹ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԵՒ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՈՒՄ

Երեքշաբթի՝ 1 ապրիլ 2014-ի առաւօտեան Անթիլիասի Մայրավանքում Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ տեղի ունեցաւ Ազգային կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի հանդիպում, մասնակցութեամբ թեմակալ առաջնորդների...

Ընթերցել ամբողջութեամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԵՒ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ...

Մ.Ա.Կ.-Ի ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՈՒՄ

Չորեքշաբթի՝ 2 ապրիլ 2014-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին այցելեց Միացեալ ազգերի կազմակերպութեան գաղթականների հարցերի ընդհանուր պատասխանատու դկտ. Վալերի Ամոսը, ընկերակցութեամբ իր անմիջական օգնականների...

Ընթերցել ամբողջութեամբ: Մ.Ա.Կ.-Ի ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՈՒՄ

ՆՈՐ ԼՈՒՐԵՐ ՔԵՍԱԲԻՑ

Ապրիլի 2-ի Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը զրուցել է Քեսաբի քաղաքապետ Վազգէն Չափարեանի հետ, հետաքրքրւել քեսաբահայութեան վիճակով, զօրքի հնարաւոր առաջխաղացմամբ...

Ընթերցել ամբողջութեամբ: ՆՈՐ ԼՈՒՐԵՐ ՔԵՍԱԲԻՑ

ՔԵՍԱԲՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ.- «ՈՉ ՍՏՈՅԳ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՏԵՍԱՆԻՒԹԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ՎՐԱՅ»

Մարտի 21-ին Քեսաբի վրայ «տեղացած» արկերի ու ռումբերի քանակն այնքան էր, որ, թերեւս, Սիրիայի վրայ առաջին անգամ էր այդքան զինամթերք արձակւում. լրագրողներին այսօր պատմեցին քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուկեանները...

Ընթերցել ամբողջութեամբ: ՔԵՍԱԲՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ.- «ՈՉ ՍՏՈՅԳ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՏԵՍԱՆԻՒԹԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ՎՐԱՅ»

ՔԵՍԱԲ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻՆ.- «ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ»

Հայաստանի ԱԺ պատգամաւոր Արման Սահակեանը, ով վերջերս այցելել է Սիրիա եւ ծանօթացել տեղի հայութեան խնդիրներին, ֆէյսբուքեան էջում տեղադրել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչների դիմումը աշխարհի հայերին...

Ընթերցել ամբողջութեամբ: ՔԵՍԱԲ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻՆ.- «ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ»

ՎԱՏԻԿԱՆԻ ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՔԱՐԴԻՆԱԼ ՔՈԽԸ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ

Շաբաթ՝ 29 մարտ 2014-ի առաւօտեան Անթիլիասի մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ երկար հանդիպում ունեցաւ Վատիկանի միջ-եկեղեցական յարաբերութիւնների բաժանմունքի նախագահ կարդինալ Քոխը...

Ընթերցել ամբողջութեամբ: ՎԱՏԻԿԱՆԻ ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՔԱՐԴԻՆԱԼ ՔՈԽԸ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ

50 ՀԱԶԱՐ ԵՒՐՕ՝ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ

Սիրիահայութեանն աջակցութեան շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը...

Ընթերցել ամբողջութեամբ: 50 ՀԱԶԱՐ ԵՒՐՕ՝ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ