Ի ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ՝ ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔԸ՝ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԱՌՋԵՒ

Սիրիայում տիրող քաոսային իրավիճակը եւ Սիրիայի ու սիրիահայ համայնքի անմխիթար վիճակը համայն հայութեան մօտ բողոքի ալիք է բարձրացրել ընդդէմ ահաբեկիչների...

Ընթերցել ամբողջութեամբ: Ի ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ՝ ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔԸ՝ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԱՌՋԵՒ

ՍԻՐԻԱՀԱՅ ՄԻ ԶԻՆՒՈՐ Է ԶՈՀՒԵԼ ՀԱԼԷԲՈՒՄ

«Բերիոյ Նիուզ»-ը հաղորդում է, որ չորեքշաբթի՝ ապրիլ 16-ի առաւօտեան կանուխ ժամերին, Հալէբի Նիլ թաղամասը թիրախ է դարձել հրթիռարձակման: Մի հրթիռի պայթումից իր ստացած բեկորների պատճառով...

Ընթերցել ամբողջութեամբ: ՍԻՐԻԱՀԱՅ ՄԻ ԶԻՆՒՈՐ Է ԶՈՀՒԵԼ ՀԱԼԷԲՈՒՄ

ՀՐԹԻՌԱՐՁԱԿՈՒՄ` ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ «ՓԱՐՈՍ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎՐԱՅ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

Դամասկոսի Բաբ Թումա շրջանի Հայ կաթողիկէ եկեղեցուն կից «Փարոս» վարժարանի վրայ հրթիռ է ընկել: Հրթիռների պատճառով զոհւել է  մէ աշակերտ, կան նաեւ վիրաւոր աշակերտներ եւ ուսուցիչներ...

Ընթերցել ամբողջութեամբ: ՀՐԹԻՌԱՐՁԱԿՈՒՄ` ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ «ՓԱՐՈՍ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎՐԱՅ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

«ԲՈԼՈՐՍ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»

«Ցեղասպանութիւնը շարունակւում է... 1915-2014». Այս խորագրի ներքոյ էր ամփոփւած կիրակի երեկոյեան Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ «Սուքերեան» սրահում կազմակերպւած երեկոն...

Ընթերցել ամբողջութեամբ: «ԲՈԼՈՐՍ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»

ՀԱԼԷԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՒԱԾ Է. ԿԱՆ ՀԱՅ ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

Հալէբում թէժ մարտերը կառավարական զօրքերի եւ ապստամբների միջեւ շարունակւում են: Զինեալ խմբաւորումները տասնեակ արկեր են արձակել Հալէբի տարբեր շրջաններում, մասնաւորապէս՝ Նոր գիւղ հայաշատ թաղամասում...

Ընթերցել ամբողջութեամբ: ՀԱԼԷԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՒԱԾ Է. ԿԱՆ ՀԱՅ ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԸՆ ԵՒՍ, ԵՐԿՐԻ ՄԻՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԷՋ ԵՆ

Ալ-Մենար հեռուստակայանի լրագրող Մոհամմեդ Աբդը, Սիրիայի մասին հաղորդման մէջ նշելով, որ սիրիահայերը, միւս քաղաքացիների նման տառապում են...

Ընթերցել ամբողջութեամբ: ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԸՆ ԵՒՍ, ԵՐԿՐԻ ՄԻՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԷՋ ԵՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան ընդհանուր ժողովը, գումարւած հինգշաբթի՝ 3 եւ ուրբաթ՝ 4 ապրիլ 2014-ին, Անթիլիասի մայրավանքում, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին...

Ընթերցել ամբողջութեամբ: ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ

ՄԻՋ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

Ապրիլի 8-ի յետմիջoրէին, միջ­եկեղեցական կարեւոր մի հանդիպում տեղի ունեցաւ Անթիլիասի մայրավանքում նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի...

Ընթերցել ամբողջութեամբ: ՄԻՋ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՔԵՍԱԲ ԶԻՆԵԱԼՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ - ԿՈՉ

Վերջին օրերին Քեսաբի եւ քեսաբահայութեան հարցով բաւական մեծ թափ է ստացել ապատեղեկատւութիւնը, որին իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշտ լրատւութիւններ են շրջանառութեան մէջ դրւել...

Ընթերցել ամբողջութեամբ: ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՔԵՍԱԲ ԶԻՆԵԱԼՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ - ԿՈՉ

ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ՝ Ի ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆԻ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում...


Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում եւ ի մասնաւորի հայ ժողովրդի մօտ բողոքի ալիք է բարձրացրել: Քեսաբ, որը անգամներ է Թուրքիայի կողմից ներխուժման թիրախ դարձել:

Այդ առիթով Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, կազմակերպւել էր ժողովրդական համահաւաք՝ ի հովանաւորութիւն քեսաբահայութեան: Միջոցառման իրականացմանը մասնակցել էին՝ Սասուն քաղաքամասի Փերիոյ Կրթասիրաց, «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի», Աշխարհատեսների, Հ. Մ. «Սիփան» միութիւնները, «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրը, Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհուրդը եւ եկեղեցու Կանանց եկեղեցասէր միութիւնը:

Հոծ բազմութեան մասնակցութեամբ կազմակերպւած համահաւաքը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Արփի Ալավերդեանը իր ընթերցած բացման խօսքը սկսեց հետեւեալ տողերով. «Կրկին փոթորկւած է հայ աշխարհը՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Այս անգամ Սիրիայի Քեսաբ քաղաքի հայութեան դէմ է կանգնել Թուրքիան»:

Համահաւաքին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամն ընթերցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը: Պատգամի մի բաժնում այսպէս էր ասւած. «Սիրիան եղաւ յետցեղասպանութեան խորհրդանիշը մեր ժողովրդի վերածննդեան եւ մեր պահանջատիրական պայքարի յարատեւ հետապնդման յուշարար, անլռելի զանգակատուն: Այսօր աշխարհը գիտէ, որ Միջին Արեւելքում եւ յատկապէս Սիրիայում տեղի ունեցող եղբայրասպան կռիւների, քանդումների ու աւերումների ետին կան մութ ուժեր, որոնցից գլխաւորագոյնն է ցեղասպան թուրքը, որը փորձում է «անմեղ գառնուկ»-ի դիմակով ներկայանալ, ինչպէս փորձում են այս ցոյց տալ որոշ լրատւական միջոցներ»:

Պատգամի մէկ այլ բաժնում ասւել էր. «Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամէտ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ յատկապէս Սիրիայի տագնապին յարաբերաբար»:

Միջոցառման ընթացքում Քեսաբի ու քեսաբահայութեան անցեալից իր ականատեսի յիշողութիւնները նկարագրեց գրող Մարտօ Սնապեան-Մուսալեռցին:

Համահաւաքի ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային ինրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Իր ելոյթի մի բաժնում նա ասաց. «Սիրիահայութիւնը արդէն երեք տարի է, ինչ գտնւում է շատ լուրջ տագնապի մէջ: Իսկ մարտի 21-ից սկսեալ՝ ականատեսն ենք, որ սիրիահայութեան մի մասը՝ Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, ծայրայեղական ահաբեկչական խմբակների եւ, իհարկէ, Թուրքիայի Հանրապետութեան բանակի հովանաւորութեամբ կատարւած գործողութիւնների արդիւնքում՝ պարտադրւում է տեղահանւել Քեսաբից: Միեւնոյն ժամանակ ես որպէս հայ ազգի զաւակ՝ պէտք է յայտնեմ իմ խորին հպարտութիւնը, որ մեր ազգը ամենադժւար պահերին ի վիճակի է միաւորւել»: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան աչալուրջ մօտեցմանը՝ Քեսաբի դէպքերի նկատմամբ:

Համահաւաքին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան դիւանագիտական աշխատակազմը, քահանայից դասը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Համահաւաքի ընթացքում միջոցառումը իրականացնող յանձնախմբի խօսքն ընթերցեց Արթին Բաղումեանը, իսկ օրւայ բանաձեւը պարսկերէնով ընթերցեց Նորայր Մեհրաբեանը: Բանաձեւում դատապարտւում էր Թուրքիայի կողմից Քեսաբում իրականացւող ոճրագործութիւնները:

Ծրագրի մաս կազմեց նաեւ տեսաֆիլմ՝ զուգորդւած լինելով ազգային երգերով: Ծրագրին Մանաշիդ Մեհրաբեանը եւ Արգին Տէր-Մկրտչեանը մերթընդմերթ հնչեցնում էին բողոքի ու պահանջատիրական կարգախօսեր:

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ