ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ՍՏԱՑԵԼ

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Երեւանի իշխանութիւնները քաղաքական ապաստան են տրամադրել ադրբեջանցի մի ընտանիքի, որ այս տարւայ սկիզբը հատել էր հայ-վրացական սահմանը:

Ջաւիդ Օրուջեւը, իր կինը՝ Ռոզա Միրզոյեւան եւ երեք երեխաները Հայաստան էին եկել յունւարի աւարտին՝ ասելով, որ իրենք Ադրբեջանից փախուստ են տւել իրենց դէմ գործադրւած հալածանքների պատճառով։

Ըստ Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան (Ա.Ա.Ծ.)՝ Օրուջեւը յայտարարել է, որ իր նկատմամբ ադրբեջանական յատուկ ծառայութիւնների ճնշումները սկսել են հայկական արմատներով կնոջ հետ ամուսնանալուց յետոյ: 38-ամեայ Օրուջեւը ասել է, որ այդ պատճառով նա անյաջող փորձ է կատարել եւ քաղաքական ապաստան փնտռել եւրոպական երկրներից որեւէ մէկի մէջ:

Հայաստանի գաղթականների գործակալութեան պետ Գագիկ Եգանեանի համաձայն՝ իրենք ընթացք են տւել քաղաքական ապաստան ունենալու նրանց խնդրանքին։


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ