ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ.- «ԵՍ ԱՄԷՆ ՕՐ ՔԵՍԱԲԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ԽՕՍՈՒՄ ԵՄ»

Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը համոզւած է, որ Հ.Հ. նախագահի ելոյթը Քեսաբում տիրող վիճակի վերաբերեալ ազդակ էր` ուղղւած Մ.Ա.Կ.-ի կառոյցներին ու Հ.Հ. դեսպաններին, որ Մ.Ա.Կ.-ում կարողանան համապատասխան հարցեր բարձրացնեն եւ պահանջներ դնեն` բոլոր ուղղութիւններով ագրեսիան վերացնելու համար:

Այսօր լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով քեսաբահայութեան խնդիրներին` նա նշեց. «Դիմել ենք բոլոր հայկական համայնքներին, Հայ դատի գրասենեակներն աշխատում են: Նրանց կողմից հազարաւոր նամակներ են ուղղւել Օբամային, որ դադարեցւեն Քեսաբում հայ համայնքի հանդէպ վայրագութիւնները: Ես ամէն օր Քեսաբի քաղաքապետի հետ եմ խօսում: Մեր դեսպանն այնտեղ է: Այնպէս որ` Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ են եւ աշխատում են մերոնց հետ: Նիւթական օգնութիւն ե՛ւ տարւում է, ե՛ւ կը շարունակւի այն»:

Նախարարը նշեց, որ Քեսաբը, 14-րդ դարից սկսած, հայկական տարածք է, եւ երբէք չէր ուզենայ, որ Քեսաբն առանց հայերի մնայ այս հակամարտութեան հետեւանքով:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ