ԼՂ-Ի ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՒԻ

Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, ինչի արդիւնքում սկզբունքօրէն համաձայնութեան են եկել ԼՂ-ի հիմնահարցով գագաթաժողով անցկացնելու վերաբերեալ:

«Հանդիպել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Սկզբունքօրէն համաձայնութիւն է ձեռք բերւել ԼՂ-ի հիմնահարցով գագաթաժողով անցկացնելու վերաբերեալ: Աշխատում ենք ամսաթիւը ճշտելու ուղղութեամբ»,- գրել է նա: