ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԵՒ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՅԱՅՏՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՔԵՍԱՊԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ

 

Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիոյ հեռաձայն է ստացել Հայստանի հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Սերժ Սարգսեանի կողմից: Նախագահն ուզեց Վեհափառ Հայրապետից իմանալ Քեսապում ստեղծւած կացութեան մասին: Վեհափառ Հայրապետը մանրամասնօրէն զեկուցեց պրն. նախագահին ուրբաթ եւ շաբաթ օրերին յաջորդաբար թրքական սահմաններից դէպի Քեսապ զինեալների կազմակերպ թափանցումը՝ Թուրքիայից եկող սաստիկ ռմբակոծումների տարափի տակ: Ապա իր կոչը՝ ուղղւած Սիրիոյ պետութեանը՝ պաշտպանելու Քեսապի անզէն հայ ժողովրդին:

Վեհափառ Հայրապետը նաեւ յայտնեց, որ փաստօրէն Քեսապը պարպւել է իր հայութիւնից եւ գաղթականներն ապաստան են հաստատել Լաթաքիայի եկեղեցու եւ դպրոցի մէջ: Պրն. նախագահն իր պատրաստակամութիւնը յայտնեց ամէն գնով օգտակար հանդիսանալու մեր ժողովրդի զաւակներին եւ խոստացաւ առաջին հերթին այս հարցն արծարծել դիւանագիտական ու քաղաքական շրջանակներում:

Նոյն օը երեկոյեան Վեհափառ Հայրապետին հեռաձայնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ իր մտահոգութիւնը յայտնեց Քեսապում տիրող կացութեան գծով: Արամ Ա Կաթողիկոսը պարզեց շրջանում տեղի ունեցած դէպքերը: Գարեգին Բ Կաթողիկոսը նաեւ իր պատրաստակամութիւնը յայտնեց օգտակար հանդիսանալու շրջանի հայութեանը: Երկու Վեհափառ Հայրապետները որոշեցին մնայուն կապի մէջ լինել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ