ՉԱՒՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԻՒՐԱՆՔԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլիւթ Չաւուշօղլուն Բաքու կատարած այցի ընթացքում հերթական հակահայկական և ստեր պարունակող յայտարարութեամբ է հանդէս եկել:

Պատասխանելով Սիրիայում կռւող որոշ հայերի վերաբերեալ հարցին՝ նա նշել է, որ հայ ահաբեկիչներ առաջ էլ կային ահաբեկչական Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան շարքերում և տարիներ առաջ թուրք դիւանագետների են սպանել. հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերութիւնը:

Չաւուշօղլուն նաև անդրադարձել է վերջին ժամանակներում հայ պաշտօնեաների, մասնաւորապէս՝ ՀՀ վարչապետի կողմից հնչեցւած՝ Արցախի վերաբերեալ արտայայտութիւններին:

«Մենք մշտապէս եղբայրական Ադրբեջանի կողքին ենք: Եղբայր Ադրբեջանի դժբախտութիւնը մեր դժբախտութիւնն է, երջանկութիւնը մեր երջանկութիւնն է, և Ադրբեջանի բռնազաւթւած հողերն ազատելու համար անելու ենք մեր ձեռքից եկած ամեն բան: Մենք Ռուսաստանի հետ միշտ խօսում ենք Ղարաբաղի թեմայով: Երբ մեր նախագահը հանդիպում է Պուտինի հետ, հիմնականում ասում է, որ իրականում այս խնդիրը չի լուծւի Մինսկի խմբի շրջանակում, և  միայն Ռուսաստանը կարող է այն լուծել»,- ասել է նա:

Չաւուշօղլուն նաև նշել է, որ խնդրի լուծումը բխում է հիմնականում Հայաստանի շահերից: «Եթէ նրանք (հայերը) չեն ցանկանում մեկուսացւված մնալ, եթէ ցանկանում են՝ տարածաշրջանում հաշտութիւն լինի, նրանք էլ այդ թեմայով պէտք է անհրաժեշտ քայլեր անեն»,- նշել է թուրք նախարարը:

Թուրքիայի արտաքին գերատեսչութեան նախարարը յայտնել է նաև, որ Թուրքիան, Ռուսաստանի գլխաւորութեամբ, այս թեմայով շարունակելու է ջանքերը և հաւատում է, որ, եթէ Ռուսաստանն այս թեմայով բաւական մեծ ջանքեր գործադրի, հարցը կը լուծւի, ինչպէս դրա մասին արդէն Պուտինին ասել է Էրդողանը, սակայն Թուրքիան շարունակելու է իր ջանքերն աւելացնել այդ ուղղութեամբ:

Ուշագրաւ է, որ Սիրիայի հիւսիսը բռնազաւթել ցանկացող Թուրքիայի ներկայացուցիչը անդրադարձել է տևական ժամանակ լրատւամիջոցներում (ցաւօք, նաև հայկական) շրջանառւող այն տեղեկութիւններին, որ Սիրիայի քրդերի կազմում կռւում են հայկական ուժեր, ինչն արդէն հերքւել է հայ մասնագէտների կողմից:  

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ